ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Թարգմանչաց տոնը

Թարգմանչաց տոնը
10.10.2025 | 13:11

Մեր Մայր եկեղեցու տոնացույցում կան նվիրական օրեր, որոնց խորհուրդն ու կարևորությունը տարեցտարի ավելի խորն ես գիտակցում։

Դրանց թվին է դասվում «Թարգմանչաց տոնը»՝ նվիրված շուրջ 16 դար առաջ Սբ.Մեսրոպ Մաշտոցի, Սբ.Սահակ Պարթև կաթողիկոսի առաջնորդությամբ սկիզբ դրված լուսավորչական շարժմանն ու նրա վառ ներկայացուցիչներին։

Հետաքրքիր փաստ է, որ այդ օրը տոնելի սրբերի շարքում են ոչ միայն 5-րդ դարի աստղաբույլը, այլև ավելի ուշ շրջանի գործիչներ՝ Սբ.Գրիգոր Նարեկացին, Սբ.Ներսես Շնորհալին։

Մեր Մայր եկեղեցու Արագածոտնի թեմում ավանդույթ է ձևավորվել՝ «Թարգմանչաց տոնի» առթիվ կազմակերպելու ուխտերթ դեպի Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

Այս տարի ևս բացառություն չէ։ Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տ.Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ՝ ուխտերթը մեկնարկելու է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին, Աշտարակի Սբ.Մարիանե եկեղեցուց, ժամը 9:00-ին։

Որոշել եմ այս տարի պարտադիր մասնակցել ուխտերթին։ Ուրախ կլինեմ հանդիպել գործընկերներիս ու նախկին ուսանողներիս, հայ լուսավորչականության ջահը բարձր պահող մարդկանց։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ